Գարնան շրջանում մատների մաշկը սկսում է ճաքճքվել, ինչը պայմանվորված է վիտամին А-ի պակասով: Հենց վիտամին  А-ն է պատասխանատու մաշկի էպիթելային հյուսվածքի ամբողջականության համար: Եթե նկատել եք, որ մաշկը սկսել է ճաքճքվել, ուրեմն առաջի հերթին անհարժեշտ է օգտագործել վիտամիններ Е եւ А-ով հարուստ քսուքներ: Սակայն միայն կրեմներով չի կարելի սահմանափակվել, քանի որ օրգանիզմում նույնպես պետք  է փոփխություններ կատարել եւ հարստացնել այն: Ուստի, նաեւ պետք է կանոնավոր կերպով վիտամին А-ով հարուստ սնունդ օգտագործել: Այս վիտամինը մեծ քանակությամբ առկա է գազարի եւ բանջարեղենի ու մրգերի նարնջագույն մյուս տեսակների մեջ:

Շատերը գազար եւ այս տեսակ մրգեր ու բանջարեղեն չեն սիրում, հետեւաբար ընդունում են վիտամին А-ի դեղամիջոցներ: Դեղատներում վաճառվում են հատուկ յուղային լուծույթներ, որոնց օգտագործման ձեւը նշված է տուփի վրա: Օգտագործելով այս միջոցները, ինչպես նաեւ քսուքներն ու վիտամիններով հարուստ սնունդը՝ արդեն տասը օր հետո կարելի է տեսնել արդյունքը: