Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին: «Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության իրականացման գործնական ասպեկտները, ինչպես նաեւ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ գագաթաժողովի ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերին, պայմանավորվել են շարունակել տարբեր մակարդակներով շփումները: