Անհայտ անձինք փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան-Աշտարակ մայրուղու հարևանությամբ վթարի են ենթարկել Շորշոր – Երևան մայրուղային ջրատարը:

 

 

Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ի ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13-րդ փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, ջրամատակարարումը:

Հաղորդագրությամբ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: