Ես առհասարակ չեմ մասնակցելու որևէ հանրահավաքի, որովհետև երկրում բացարձակ բառդակ է տիրում։ Բացատրեմ.

1. ՀՀ-ում համաճարակ է, ու ցանկացած հանրահավաք, կլինի դա Նիկոլական, Քոչարյանական, թե Պողոսական՝ ուղղակիորեն չպետք է անցկացվեր՝ չափազանց պարզ պատճառներով. երկրում համաճարակ է, կարանտին և ռազմական դրություն։



2. Երկրի առաջին դեմքը, ով ընկած դիմակներ էր բաժանում մարդկանց ու հորդորում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ԱՆ-ի ու ոստիկանության հետ միասին համաճարակի դեմ պայքարը ձախողելուց հետո հիմա էլ ինքն է հանրահավաքներ կազմակերպում, իսկ առողջապահության նախարարությունը լռում է, որովհետև որպես էդպիսին այլևս գոյություն չունի։

3. ՀՀ ԱՆ-ն, որպես առողջապահության նախարարություն, ոչ միայն պաշտոնապես և ինչպես հարկն է չի արձագանքել համաճարակի ժամանակ առհասարակ բոլոր տեսակի հանրահավաքների կազմակերպմանը, այլ նաև ձախողել է համաճարակի դեմ պայքարը՝ բոլոր հարթություններում, բոլոր ձևաչափերում և բոլոր հնարավոր ու անհնար ձևերով։

4. Չկա որևէ քաղաքական ուժ, որին ես կողմ եմ, սատարում եմ, վստահում եմ կամ հավատում եմ։

5. Հաջորդ ընտրություններին չեմ պատրաստվում մասնակցել առհասարակ։