Այսօր երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի հարսանիքն է: Քրիստինան հարսի զգեստով տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և շնորհակալություն հայտնել հեքիաթային դիզայնի համար։ Իր հերթին՝ դիզայներական էջը սեր և երջանկություն է մաղթել Քրիստինային։

«Սթորի» բաժնում հրապարակված տեսանյութին կից էլ Քրիստինան գրել է՝ «Հարսանիքի օր»:

Երեկ երեկոյան ևս նա անձնական բնույթի հրապարակում էր արել՝ լուսանկարում  ձեռքին մատանի էր:

Երգչուհու երկրպագուների էջերից մեկն էլ տեսանյութ է հրապարակել, որտեղ Քրիստինեն հարսի պար է սովորում։