Հայաստանի վերակենդանացման բաժանմունքներում այլևս գրեթե տեղ չկա։ Այս մասին Sputnik Armenia-ին ասել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

63 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Ծանր վիճակում է գտնվում 187 մարդ։ 750-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է։  Ինտենսիվ թերապիայի բաժանմունքների 262 տեղից զբաղված է 259-ը։

 Երկրում վարակվածների բուժմամաբ զբաղվում է երկու բժշկական կենտրոն՝ Գյումրիում, մեկական՝ Կապանում, Մարտունիում, Սպիտակում և մի քանի երևանյան բժշկական կենտրոններ։ Երեխաները բուժվում են «Արաբկիր» բժշկական համալիրում և «Մուրացան» ԲԿ-ում։

Կատեգորիա - 1

Փոստի տեսակը - popular