Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ անհայտ կորելուց 70 օր անց գտնված 6 զինծառայողից մեկը՝ Արսենը, դերասանուհի Իրինա Այվազյանի եղբայրն է։

Այս ընթացքում իրենց ապրումների, ընտանիքի հուսահատության պահերի մասին Իրինան առաջինը պատմել է Tert.am Life-ին։ Զրուցել ենք նաև նրա հայրիկի հետ, ով մասնակցել է որոնողական աշխատանքներին, ինչ-որ պահի կորցրել հույսը, որ որդուն ողջ կգտնեն։