Արցախի Փառուխ գյուղում այս տարվա փետրվար-մարտին տեղի ունեցած դեպքերի եւ Արցախի գազամատակարարման անջատումների փաստերով Հայաստանն ապրիլի 25-ին նոր գանգատ է ներկայացրել ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանից։

Նշենք, որ ադրբեջանական զորքերը մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը եւ հաստատվել գյուղում, ինչպես նաեւ հարակից Քարագլուխ բարձունքի մի հատվածում։ Այդ օրերին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տարհանվեց շուրջ 200 կին եւ երեխա, վտանգի տակ հայտնվեց նաեւ բնակավայրի հայկական մշակութային ժառանգությունը։ Մարտի 24-ից Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է մնալ զբաղեցրած տարածքում։