Հայաստանը միշտ էլ պահպանել է դիվանագիտական էթիկան և շարունակում է պահպանել, և  քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է դա, կոռեկտ չէ դա հրապարակել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի հինգ առաջարկներին ի պատասխան Հայաստանի առաջարկները դժվար է առաջարկ համարել:

«Բայց հիմա ես տեսնում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագիտական լեքսիկոնին ոչ հարիր տեքստեր է ասում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ մակարդակում, ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն համատեքստում ներկայացվել են մեր առաջարկները, որոնք այդպես կոչված վեց կետերն են, պատասխանը վեց կետերից է բաղկացած։ Դա ինչ ձև է, ասել՝ դա ինչ առաջարկ է, դա ընդհանրապես դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող վարվելակերպ է։ Ի սկզբանե է փորձում է նսեմացնել այդ պատասխանը՝ իր վերաբերմունքով»,– ասել է նա՝ հավելելով, որ Բրյուսելով Շառլ Միշելի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է բերվել, որ իրենց հինգ կետերի և մեր վեց կետերի համատեքստում կարող ենք սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները

Էդմոնը Մարուքյանն այնուհետև հրապարակել է Հայաստանի ներկայացրած վեց կետերը։