Ինչ վերաբերվում է Վահե Հակոբյանին, թե իբրև քաղաքը պարալիզացված է եղել, նման բան չի եղել։Ինքը մեկ դղյակ ու ուղղաթիռ ունի, մեկ չունի,եթե ըստ իրեն քաղաքը պարալիզացված է, թող սեփական ուղղաթիռով երթևեկի։


Վերջերս նույն Վահե Հակոբյանը շատ խելոք վճարեց 15 միլիարդ, ինչը ապացույց է, որ պետության հարկերը չէին վճարում, յուրացնում էին։Վահե Հակոբյանը գոռում է Նիկոլ հեռացիր, որ չվճարի, որ իրեն փրկի, բայց վճարելու է, էլի ունի վճարելու դրա համար է գոռում, ու բոլորն են վճարելու։

Կատեգորիա - 1

Փոստի տեսակը - popular


Ուսանողներին ներքաշում են, մասնակից դարձնում իրենց խաղերին նույնիսկ 1000 դրամով ստրկացնում, նպատակադրված են սերունդ փչացնեն մի պարզ պատճառով, մարդաքանակ չունեն, մարդիկ չեն գնում իրենց հետևից։

Գյուղերից մարդկանց են բերում, վարձատրում, գիշերը տեղ չունենալու համար թողնում վրաններում ինչի՞ համար, ո՞վ չգիտի որ անգամ վրանում մահացածին չեն հարգել, հաջորդ օրը համերգ էին կազմակերպել։


Եթե չեն հարգում ոչ քաղաքացիներին, ոչ էլ քաղաքացու քվեն, ի՞նչ ժամանակավոր կառավարությունից են խոսում։Ոնց ձմեռը իրենց մաշեցրին, հիմա էլ մաշեցնելով թող սպասեն ընտրություններին։

Ժողովուրդը ընտրել է ոչ թե ժամանակավոր, այլ իրական կառավարություն։