Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս ռուս խաղաղապահների առաքելությանն Արցախում։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Մենք պետք է կայուն բարեկամական հարաբերություններ հաստատենք Իրանի հետ, ինչպես եղել է, պետք է շարունակենք լայն համագործակցությունն Արեւմուտքի հետ։

Բայց մեկը մյուսի հաշվին չպետք է լինի։ Հայաստանի իշխանություններն իրենց գավառական մտածողությամբ փորձում են մեկի հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին։ Արտաքին քաղաքականություն այդպես չեն վարվում»,- ասաց նա։Նրա խոսքով՝ Փաշինյանը վստահություն չի ներշնչում գործընկերներին, եւ նրա հրաժարականից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։