Մայիսի 16-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: