Սիրված դերասանուհի Մեգան Ֆոքսի սիրելին՝ ամերիկացի ռեփեր Machine Gun Kelly-ն 30 հազար դոլար արժողությամբ ադամանդե մատնահարդարում է արել։ Այս մասին գրում է People-ը։

 

Billboard Music Awards 2022 մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա երաժիշտը ցուցադրել է իր հատուկ ոճը՝ նա կրել է Dolce & Gabbana-ի փայլուն բլուզ եւ գամասեղներով կոստյում։ Բայց հանրության հիմնական ուշադրությունը հենված էր երաժշտի ձեռքերին։ Machine Gun Kelly-ն մատնահարդարում է արել  իրական ադամանդներով՝ մոտ 30,000 դոլար արժողությամբ:

Պորտալի թղթակիցներն ուշադրություն են հրավիրել ռեփերի մատնահարդարման վրա։ Նրանց տվյալներով՝ աշխատանքում օգտագործվել է 880 ադամանդ՝ 11,4 կարատ ընդհանուր քաշով։ Այս դիզայնն արվել է Լոս Անջելեսի աստղ նկարիչ Բրիթնի Բոյսի կողմից: «Տասը ժամից ավելի է տեւել է արդյունքը ստանալու համար։ Այն ստեղծվել է հատուկ կարմիր գորգի համար»,- պարզաբանել է մասնագետը հրատարակությանը տված հարցազրույցում։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում