Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝  եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է  հիվանդանոց:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու պարեկ Գեղամ Բաբայանը:Վրաերթի մասին պարեկային ծառայութւան Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի