«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին: Այս հայտարարություններից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»:Թերեւս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, եւ ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ»:Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու Ադրբեջանի առաջարկին․ «Ժողովուրդ»
Լրահոս

01 Հլս, 2022 00:40
76
«2000-ից 4000 դոլար». որքան գումար են ծախսում երևանցիները հանգստի համար

30 Հնս, 2022 15:04
25
ԱՄՆ-ն եւս 5000 զինվոր կուղարկի Ռումինիա

30 Հնս, 2022 15:03
52
Այսօր հավաքում ենք մեր վրաններն Ազատության հրապարակից եւ պայքարը շարունակում այլ ֆորմատով. զոհված զինծառայողի հայր

30 Հնս, 2022 15:02
106
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Աղվան Հովսեփյանի կալանքի հարցով որոշում կայացնելու. այն կհրապարակվի այսօր

30 Հնս, 2022 14:59
45
Արթուր Դավթյանին մեկ օր տվեցինք մեր պահանջը կատարելու համար. զոհված զինծառայողի հայր

30 Հնս, 2022 10:33
64
«Հրապարակ». Գնդապետին հայհոյած կարմիր բերետավորի պաշտոնը նույնպես բարձրացրել են

30 Հնս, 2022 10:30
48
Մետրոպոլիտենում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել

29 Հնս, 2022 22:51
142
Երազում տղաս՝ նորածնին գիրկն ասաց՝ մենք չենք գալու, պուճուրին պահիր. ծնվել է զոհված Գեւորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

29 Հնս, 2022 22:42
69
Հայկական ավիաուղիները ԵՄ սև ցուցակ գցած մարդը, փոխանակ ձեռնաշղթաներով դուրս բերվեր կաբինետից, մեծ շուքով հրաժարական ա տալիս ու ասում, որ գոհ ա իր թիմի աշխատանքից

29 Հնս, 2022 22:41
252
44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցը պնդում է, որ թուրքական բայրաքթարները պատերազմի ընթացքում սպանել են ադրբեջանցի զինվորներին

29 Հնս, 2022 22:35
118
Մտել էր դպրոց, կոտրել դռներն ու պատուհանները, ուսուցչանոցից գողացել մոտ 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք