«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, երբ ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպում Երևանի փողոցներում՝ այդպես փորձելով Հայաստանի ադրբեջանականացումը կանխել, Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: «Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված, ըստ որի՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն, ինչից հետո Հայաստանը կորցնելու է Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 23-ի համարում էլ ենք ահազանգել:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ճանապարհի շահագործումից հետո տեղում բնակվողները ստիպված են լինելու լքել իրենց տները: Այս մասով փորձեցինք Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, բայց՝ ապարդյուն: Թե՛ Աղավնոյի ու մյուս գյուղերի, թե՛, առհասարակ, Բերձորի ու Արցախի տարածքների հետագա ճակատագրի մասով առաջնային պատասխանատուների թվում հենց Բալսանյանն է, որն էլ, ըստ մեր տեղեկությունների, այս պահին ադրբեջանական կողմի հետ միակ բանակցողն է Արցախից:«Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետը համոզմունք հայտնեց, որ գյուղը լքելու կամ տներն ազատելու մասին իրենց որևէ մեկը որևէ խոսք չի ասել, նախազգուշացում չի եղել: «Ամեն օր էլ տեսնում ենք ճանապարհի վրա աշխատող ադրբեջանցիներին, բայց մեզ ոչինչ չեն ասել, մենք էլ չենք պատրաստվում լքել մեր տները, եթե անգամ ասեն: Երևի գիտեն՝ եթե ասեն էլ, զենք ենք վերցնելու, մնանք: Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհին, ապա ավելի լավ, թող կառուցեն. ազատագրելիս հեշտ կլինենք»,- նշեց նա:Թե իրականում ինչ կլինի Բերձորի ճակատագիրը, պարզ կլինի մոտ ապագայում՝ վերոնշյալ ճանապարահի շահագործումից հետո: Հստակ է մի բան՝ պատկան մարմինները, պաշտոնյաները ու, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիները թմբիրից կարթնանան միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած կլինի»:Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել, Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները. «Ժողովուրդ»
Լրահոս

01 Հլս, 2022 00:40
81
«2000-ից 4000 դոլար». որքան գումար են ծախսում երևանցիները հանգստի համար

30 Հնս, 2022 15:04
25
ԱՄՆ-ն եւս 5000 զինվոր կուղարկի Ռումինիա

30 Հնս, 2022 15:03
52
Այսօր հավաքում ենք մեր վրաններն Ազատության հրապարակից եւ պայքարը շարունակում այլ ֆորմատով. զոհված զինծառայողի հայր

30 Հնս, 2022 15:02
107
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Աղվան Հովսեփյանի կալանքի հարցով որոշում կայացնելու. այն կհրապարակվի այսօր

30 Հնս, 2022 14:59
45
Արթուր Դավթյանին մեկ օր տվեցինք մեր պահանջը կատարելու համար. զոհված զինծառայողի հայր

30 Հնս, 2022 10:33
64
«Հրապարակ». Գնդապետին հայհոյած կարմիր բերետավորի պաշտոնը նույնպես բարձրացրել են

30 Հնս, 2022 10:30
48
Մետրոպոլիտենում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել

29 Հնս, 2022 22:51
142
Երազում տղաս՝ նորածնին գիրկն ասաց՝ մենք չենք գալու, պուճուրին պահիր. ծնվել է զոհված Գեւորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

29 Հնս, 2022 22:42
69
Հայկական ավիաուղիները ԵՄ սև ցուցակ գցած մարդը, փոխանակ ձեռնաշղթաներով դուրս բերվեր կաբինետից, մեծ շուքով հրաժարական ա տալիս ու ասում, որ գոհ ա իր թիմի աշխատանքից

29 Հնս, 2022 22:41
252
44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցը պնդում է, որ թուրքական բայրաքթարները պատերազմի ընթացքում սպանել են ադրբեջանցի զինվորներին

29 Հնս, 2022 22:35
118
Մտել էր դպրոց, կոտրել դռներն ու պատուհանները, ուսուցչանոցից գողացել մոտ 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք