Armsport.am-ը գրում է. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։ Երկրորդ տեղը գրավել է Թուրքիայի, իսկ երրորդ տեղը՝ Իտալիայի ներկայացուցիչը։