Այսօր մենք ձեզ հետ պատրաստելու ենք հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա:  Կարո՞ղ եք պատկերացնել, որ տորթի համար ձեզ պետք կգա մսաղաց: Բաց այս աղանդերի դեպքում դա իրականություն է: Սա իսկական համի ֆանտազիա է: Եվ այսպես, եկեք զբաղվենք տորթի պատրաստմամբ: Որքան պարզ, գեղեցիկ և համեղ է ստացվում: Հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա. Անհրաժեշտ բաղադրիչները _Ձու 2 հատ _Աղ մի պտղունց _Շաքար 1-2 ճաշի գդալ _Վանիլային շաքար 1 թեյի գդալ _Եգիպտացորենի օսլա 2 ճաշի գդալ _Կաթ 500 մլ _Կարագ 40 գ _Շոկոլադ 100 գ Շերտերի համար _Ընկույզ 100 գր _Սալորաչիր 100 գր _Ծիրանաչիր 100 գր _Թխվածքաբլիթներ 100 գր _Կարագ 50 գր Հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա. Պատրաստման եղանակը _Տարայի մեջ հարել 2 ձուն, ավելացնել մի պտղունց աղը և շաքարը, վանիլային շաքարը և օսլան: _Հարիչով հարել այնպես, որ գնդիկներ չլինեն: _Լցնել կաթը խառնուրդի մեջ և դնել կրակի վրա: Եփել մինչև թանձրանա: Եփելիս անընդհատ խառնել, որպեսզի զանգվածը չայրվի: _Վերցնել թանձրացած զանգվածը կրակից, անմիջապես ավելացնել կարագը և մանր կտրատած սև շոկոլադը, խառնել և կրեմը պատրաստ է: _Ծածկել սննդի թաղանթով այնպես, որ կպչի մակերեսին և առայժմ մի կողմ դնել: _Այժմ պատրաստել շերտերը. Դրա համար մսաղացով մանրացնել թխվածքաբլիթները, ընկույզը, սալորաչիրը, ծիրանի չիրը: _Այժմ մանրացված զանգվածին ավելացնել հալված կարագը (ի դեպ, բլենդերով էլ կարող եք ամեն ինչ մանրացնել) և խառնել: _Բացվող օղակը դնել ափսեի վրա, ավելի լավ է յուղաթուղթ դնել կողքերով: _Ափսեի վրա լցնել մի բաժին փշրանք, այնուհետև մի քանի ճաշի գդալ կրեմ քսել, նորից շաղ տալ փշրանքներ և նորից կրեմով և այսպես կրկնել մինչև վերջ: Պատրաստի աղանդերը զարդարեք շոկոլադի քերուկով: Տորթը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր սառչի: Երբ սառչի, կտրեք այն կտորներով և մատուցեք: Բարի ախորժակ: Առավել շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր կգտնեք այստեղ՝ Baxadratomser.am կայքում