Բաղադրիչներ կարագ - 100գ ձու - 2 հատ շաքարավազ - 80գ փխրեցուցիչ - 1թ/գ  ալյուր - 300գ կոկոսի քերուկ - 50գ խնձոր - 3 հատ նարինջ - 1 հատ շաքարի փոշի - 1 ճ/գ Պատրաստման եղանակը Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը։ Պատրաստել փափուկ խմոր ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը։ Խմորը տեղավորել թխման տարայի մեջ, բարձրացնել կողքերը։ Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։ Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։